Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հովհաննես Այվազովսկի
Համաշխարհային ճանաչման արժանացած մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու առնչությամբ սովետական հանրագիտարանները լռության էին մատնում նրա ազգային պատկանելությունը, նրան անվանելով ռուս նկարիչ :
Մինչդեռ հասարակական գործունեությանընթացքում նրան մշտապես առաջնորդել է սերը իր ժողովրդի հանդեպ:
1883-ին Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո հայ ազգային բնակչությանը սկսեց ձգել լեռնային բնությամբ Հայաստանին շատ նման տարածքը, որտեղ հայկական գաղթօջախում ապրում ու ստեղծագործում էր Պետերբուրգը մերժած Հովհաննես Այվազովսկին: Թեոդոսիայում հիմնելով հայկական դպրոց, տպարան, կառուցելով և վերանորոգելով հայկական եկեղեցիներ, հիմնելով գեղարվեստի ուսումնարան, պատմահնագիտական թանգարան, խմելու ջուր հասցնելով քաղաքի հայաբնակ թաղամաս, օգնելով քաղաքի երկաթգծի կառուցմանը` նա ժամանակ և հնարավորություններ է գտել օգնել հայ ուսանողներին, նպաստել պատմական արժեքավոր գրքերի հրատարակմանը, հատուկ ուշադրության արժանացնել Թուրքիայի հայությանը…
Այվազովսկու տունը Թեոդոսիայում եղել է յուրօրինակ ուխտատեղի: Այստեղ հյուրընկալվել են հայ գրողներ, մեծ ցուցասրահի բեմում հանդես են եկել հայ դերասանական ու երաժշտական արվեստի գործիչներ, մկրտություն ստացել 19-րդ դարի երկրորդ կեսի բոլոր հայ նկարիչները: Ժամանակակիցների վկայությամբ Այվազովսկին երազել է ստեղծել մի միություն` նրա շուրջը համախմբելով աշխարհասփյուռ հայ արվեստագետներին:
Հայաստանում ճամփորդելուց հետո մեծ նկարչի վրձնին են արժանանում Սևանա լիճը, Արարատը, Արարատյան դաշտը:
Բնանկարների այս շարքում առանձնապես ուշագրավ է «Նոյն իջնում է Արարատից» կտավը, որը շնչում է բիբլիական վեհությամբ:
Դավանելով հայ առաքելական եկեղեցուն` մի ամբողջ շարք պատկերներ է ստեղծել աստվածաշնչյան, ինչպես նաև պատմական թեմաներով` «Հայ ժողովրդի մկրտությունը»,«Երդում Վարդան զորավարի»...
Այվազովսկու կյանքը հատկանշվում է նրա ձգտումները բացահայտող արդեն շատերին հայտնի ուշագրավ մի փաստով:
Իր նկարներից մեկը առիթի բերմամբ թուրքական պալատական կառույցների գլխավոր ճարտարապետ Սարգիս Պալյանին է նվիրում նկարիչը: Վերջինս իր հերթին այդ նկարը նվիրում է սուլթան Աբդուլ Ազիզին: Նկարչասեր սուլթանը նոր նկարների պատվերներ է հղում Թեոդոսիա` 1874-ին Այվազովսկուն պարգևատրելով ՙՕսմանիե՚ շքանշանով և այլ բարձր պարգևներով:
1895-ին սուլթան Աբդուլ Համիդը «հայկական հարցը» վերջացնելու նպատակով կազմակերպում է ցեղասպանություն: Այս սոսկալի իրողությունը ցնցում է նկարչին: Որպես արձագանք` նա ստեղծում է հայկական թեմաներով կտավները`«Հայերի կոտորածը Տրապիզոնում»,«Հայերին լցնում են նավերը»,«Հայերին կենդանի նետում են ծովը» և այլ պատկերներ, որոնք ցուցադրում է Մոսկվայում, Օդեսայում: Նրա ամենօրյա հոգսն է դառնում կոտորածից փրկված ու Թեոդոսիա գաղթած հարյուրավոր հայ գաղթականներին ապաստանելը: Այս օրերին է տեղի ունենում նշանավոր միջադեպը` օսմանյան շքանշանները իր շան վզից կախելը, այնուհետև դրանք ծովը նետելը:
Այվազովսկու անձի հետ կապված խորհրդանիշերից մեկը նրա շիրիմի` հայերեն արձանագրություն կրող գերեզմանաքարն է, որի դամբարանագիրը` քաղված Խորենացու «Հայոց պատմությունից», փաստում է`«Մահկանացու ծնեալ, անմահ զյիւր յիշատակ եթող…»
Հ.Գ. Հայ մեծ ծովանկարչի արձանը Երևանում տեղակայված է Օղակաձև զբոսայգու Կամերային երաժշտության տանը հարող հատվածում:
11.06.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
25.06.2012
22.06.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ